Չինական Չժենչժոու քաղաքում  բանվորները  գործադուլ են հայտարարել Foxconn գործարանում, որտեղ արտադրվում է Apple ընկերության արտադրանքը`մասնավորապես iPhone 5-ը:

Գործադուլի որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ աշխատակիցները ստացել են նոր, առավել խիստ պահանջներ արտադրանքի նկատմամբ:

Գործադուլի մեկ այլ պատճառ է դարձել աշխատանքային խիստ օրակարգը: Անցյալ շաբաթ, երբ Չինաստանում «հանգստայն օրերի ոսկե շաբաթ էր», գործարանի աշխատակիցները լրացուցիչ հանգստյան օրեր չէին ստացել, փոխանցում է «ԱեւՖ»-ն:

Ինչպես գրում է «Գազետա.ru»-ն, վկայակոչելով Reuters-ը, գործադուլավորների թիվը հասել է 4 հազարի:

Apple-ի արտադրությունը գրեթե կաթվածահար է եղել: Գործադուլը հայտարարվել է iPhone 5-ի շնորհանդեսից գրեթե  4 շաբաթ անց:

Սա առաջին անգամը չէ, երբ Foxconn գործարանում նմանատիպ խնդիրներ են առաջանում: Լրատվամիջոցները հայտնել են «ինքնասպանությունների» համաճարակի  մասին, որը տարածվել էր արտադրությունում: