Հյուսիսկորեացի զինվորը սպանել է իր երկու ծառայակիցներին եւ փախել է Հարավային Կորեա: Այս մասին հայտնել են Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունից: Հյուսիսային Կորեայից այս տեղեկատվության չեն հաստատել:
Associated Press-ի տվյալներով դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին: Փախուստի դիմելուց առաջ զինվորը գնդակահարել է դասակի հրամանատարներին:
Դեպքի կապակցությամբ հյուսիսկորեական սահմանի վրա որեւէ շարժ չի նկատվել, գրում է «Լենտա.ru»-ն:
Հյուսիսկորեական զինվորների դասալքության դեպքեր հազվադեպ են գրանցվում: Վերջինը տեղի է ունեցել 2008-ին:





























