Տավուշի մարզի Իջեւան-Այգեհովիտ-Վազաշեն գյուղերի ավտոճանապարհին այսօր հոկտեմբերի 6-ին, ժամը 08.30-ի սահմաններում իրար են բախվել «Վազ 2106» մակնիշի եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով մեկ երիտասարդ մահացել է, իսկ 7 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանության Տավուշի բաժնից:
Վիրավորներին տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նախնական տվյալներով` մահացած երիտասարդը «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի վարորդն է եղել:
Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցները դեռ փորձում են ճշտել մահացածի եւ վիրավորվների ինքնությունը:





























