Հոնկոնգում մոտորանավի ու լաստանավի բախման արդյունքում զոհվել է 39 մարդ։ Վթարի մասին վերջնական տվյալները հաղորդել են տեղ իշխանությունները։
Տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Ավելի վաղ հաղորդել էին 38 զոհերի մասին։ Իշխանությունները նաեւ հաղորդել են, որ 2012թ. հոկտեմբերի 5-ին ավարտվել են փրկարարական աշխատանքները։ Ոստիկանությոնը ձերբակալել է անձնակազմի 7 անդամների, այդ թվում՝ երկու նավապետներին, կատարվում է քննություն, հայտնում է utro.ru-ն։
Հոնկոնգում 2012թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած նավաբեկությունը, որի ընթացքում լաստանավը բախվել էր Lamma IV նավին, զոհերի թվի տեսանկյունից վերջին 40 տարում երկրում ծովային ամենախոշոր վթարն էր։ Նավը մեկնում էր Վիկտորիա ծովածոց, որտեղ ուղեւորները դիտելու էին տոնական հրավառությունը։ Նավը վարձել էին ՉԺՀ-ի կազմավորման օրը տոնելու համար, նրանում 120 ուղեւորներ կային։ Սակայն Լամա կղզու մոտ նավը բախվել էր լաստանավին եւ խորտակվել։





























