Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամուսնության առաջարկը իր համերկրացի աղջիկների 66 տոկոսը չէր ընդունի: Այսպիսինն են «Լեւադա-կենտրոնի» հարցման արդյունքները:
Նախագահի հետ իրենց ճակատագիրը կապել համաձայնել են հարցվածների 20 տոկոսը: Ամուսնությանը դեմ են արտահայտվել կանանց 66 տոկոսը: Այն կանանց թիվը ում համար նախագահի հետ ամուսնությունը ոչ մի դեպքում ընդունելի չէ 43 տոկոս է:
Պետության ղեկավարը հատկապես մեծ համբավ ունի 25-39 տարեկան միջին կրթությամբ ռուս կանանց շրջանակներում(25 տոկոս): Նմանատիպ ցուցանիշ է գրանցվել նաեւ աղքատ ռուս կանանց շրջանակում (24 տոկոս):
Ինչպես նշում է ՌԲԿ-ն, հարցման արդյունքների վրա ազդել է այն, որ սոցիոլոգներին հետաքրքրել է բոլոր տարիքի կանանց կարծիքները: Տարեց ռուս կանանց մեծ մասը Վ. Պուտինի հետ ամուսնության մտքին խիստ բացասաբար են վերաբերել:





























