Դոնի Ռոստովում թոշակառու կինը «մահացու» փաթեթի զոհ է դարձել։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ի երեկոյան։ Անծանոթ տղամարդու բերած տուփում նռնակ է եղել։ Այն գործարկվել է այն պահին, երբ կինը դստեր հետ բացում էր ծանրոցը։

Ինչպես հաղորդում է «Առաջին ալիքը», նախնական տվյալներով՝ նռնակի ուժգնությունը կազմել է 120 գ տրոտիլին համարժեք։

 «Նախնական տվյալներով՝ պայթյունը ուղղորդված է եղել», - հայտնել են մայրաքաղաքի իրավապահ մարմիններում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն, կատարված համընդհանուր վտանգ ներկայացնող միջոցով» հոդվածով։ Հանցագործի որոնումներին միացել են ԱԴԾ-ի աշխատակիցները, գործի է դրվել «Վուլկան»  նախագիծը։ Իրավապահ մարմիններից հայտնել են, որ զոհը հաճախ է անանուն սպառնալիքներ ստացել։ Այժմ փորձում են պարզել՝ ում էր խանգարում տարեց կինը։