2015 թ-ի Միջազգային տիեզերակայան կթռչեն ռուս տիեզերագնացը եւ ամերիկացի աստղագնացը: Առաջին անգամ տիեզերագնացները ուղեծրային համակարգում կմնան մեկ տարի շարունակ:

Նման պայմանավորվածություն է կայացվել Ռոսկոսմոսի եւ ՄՏԿ-ի այլ գործընկերների հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Անձնակազմի անդամները` ամերիկացի աստագնացը եւ ռուս տիեզերագնացը, կթռչեն տիեզերք եւ Երկիր կվերադառնան  ռուսական «Սոյուզ» տիեզերանավով: Նրանց ճամփորդությունը պետք է սկսվի 2015 թ-ին»,-պարզաբանել է NASA-ն: Անձնակազմի ընտրությունն ու թռիչքի մանրամասներն ավելի ուշ կհամաձայեցվի գործընկերների միջեւ, գրում է «Գազետա.ru»-ն:

NASA-ն հույս ունի, որ այդ   մեկ տարվա  ընթացքում անձնակազմը  արժեքավոր տվյալներ կհավաքի, որը անհրաժետ կլինի մարդու` արեւային համակարգ հետագա թռիչքների համար: Մասնավորապես մասնագետները հույս ունեն տվյալներ ստանալ այն մասին, թե ինչպես  է մարդկային մարմինը արձագանքում եւ հարմարվում տիեզերքի դժվարին պայմաններին: