Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները չեն կարող ազդել Հայաստանի կյանքի վրա: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6 հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Նրա խոսքով, շատ հաճախ մեզ մոտ ընդունված է ներմուծել տարբեր գաղափարներ կապված ընտրությունների հետ` «արաբական գարուն», «վրացական վարդեր» եւ այլն եւ այլն: «Յուրաքանչյուր երկիր ունի իր ներքին խնդիրները, որոնք տարբերվում են մյուս երկրների խնդիրներից»,- ավելացրեց Համլետ Հարությունյանը: ԱԺ պատգամավորի խորին համոզմամբ` այսօրվա դրությամբ չենք կարող ասել, որ ճնշումներ կան հայերի նկատմամբ: «Կա այն, ինչ միշտ եղել է»,- նշեց Հարությունյանը եւ, անդրադառնալով Հայաստանի ու Վրաստանի ընտրությունների շուրջ տարվող զուգահեռներին, ավելացրեց, որ մեզ մոտ ընդդիմությունը չի հաղթում, որովհետեւ իշխանությունը բավարարում է ժողվրդի պահանջները:





























