Սեւ կարիճի խայթոցից երեխայի մահվան փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է։
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, կատարվել է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվել։ Սակայն կատարված քննության արդյունքում որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը՝հանցանքի փաստի բացակայության պատճառով։
Նշենք, որ օգոստոսի 5-ին «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել էր Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, հնգամյա Օվսաննա Հակոբյանը, ում օգոստոսի 4-ին խայթել էր սեւ կարիճը:





























