Հոկտեմբերի 5-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես Բենց Ե-220» մակնիշի ավտոմեքենան Հերացու փողոցի թիվ 10 շենքի դիմաց բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ը առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 49-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան Զաքարիա Սարկավագի եւ Քանաքեռի 12-րդ փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել Կորզա» մակնիշի ավտոմեքենաի:
«Սամանդ»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























