Եթե ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի փոխարեն գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացներ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, հանրապետական Համլետ Հարությունյանը կրկին կողմ կքվեարկեր: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսին ասաց Համլետ Հարությունյանը:

«Ինչո՞ւ ենք Գալուստ Սահակյանի վրա գնում: Եթե իմ հարցը լիներ, եւ կհամագործակցեի իրավապահների հետ»,- ավելացրեց Համլետ Հարությունյանը:

Արձագանքելով քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի այն համեմատականին, որ եթե Օսկանյանը լիներ ՀՀԿ-ում, նա կլիներ Մայր Թերեզան, Համլետ Հարությունյանն ասաց. «Մայր Թերեզա-Վարդան Օսկանյան համեմատականը լավ չեմ հասկանում, որովհետեւ Մայր Թերեզան չի մտնում քաղաքական կատեգորիայի մեջ, որովհետեւ նա, այլ բնագավառից է»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի