Սաուդիան Արաբիայի բնակիչները վերջին թանկացումների պատճառով բոյկոտում են հավի մսի դեմ: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մսի գինը բարձրացել է 40 տոկոսով: Բողոքի կամպանիան ձեւավորվել է Twitter-ում եւ Facebook-ում: Բոյկոտի կարգախոսն է` «Թող փտի».
Ինչպես նշում է ՆՏՎ-ն, Սաուդիան Արաբիայում հավի միսը թանկացել է թռչունների կերի թանկացման պատճառով: Չնայած կառավարության բացատրություներին, մարդիկ շարունակում են դժգոհել:
Երկրի իշխանությունները, փորձելով զսպել մարդկանց զայրույթը, ամբողջովին արգելել են հավի մսի վաճառքը սահմաններից դուրս: Սակայն այս քայլը կարող է հարված հասցնել Մերձավոր Արեւելքի բնակիչներին, քանի որ Սաուդիան Արաբիան տարածաշրջանում հավի մսի ամենախոշոր ներմուծողն է: Ինչպես նշում է «Ռոսբալտը», հավի միսը Սաուդիան Արաբիայում օրաբաժնի անբաժանելի մասն է կազմում:




























