Տարեց ռոստովցի կնոջ ձեռքերում պայթած ծանրոցը «նվեր» է եղել Ուսուցիչների օրվա կապակցությամբ:
Ներկայումս հաստատվել է, որ պայթյունը տեղի է ունեցել խոհանոցում, երբ կանայք բացել են տուփը, հաղորդում է «Գազետա.ru»-ն:
Ինչպես նշում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ոչ պաշտոնական տվյալներով, ծանրոցը մահացածի դստեր համար է նախատեսված եղել, ով ուսուցչուհի չէ, սակայն աշխատում է Ռուստովի շրջանի կրթության նախարարությունում:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբրի 5 երեկոյան Դոնի Ռոստովի տներից մեկում: Անհայտ տղամարդը տան տիրուհուն է հանձնել ծանրոցը, որը պայթել է նրա ձեռքերի մեջ: Կինը մահացել է, իսկ դուստրն ու թոռը վնասվածքներ են ստացել: Քննիչները պարզել են, որ տուժածին բազմիցս սպառնացել են:





























