Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան եւ Պաշտպանության փոխնախարար Դաթա Ախալայան լքել են Վրաստանը, հաղորդում է  «Գրուզիանյուզ» գործակալությունը: Գործակալության աղբյուրի համաձայն, Ախալայա եղբայրները երկրից հեռացել են երեկ ուշ գիշեր:

Հիշեցնենք, որ փորձագետ Գիա Խուխաշվիլին մի քանի օր առաջ վստահեցնում էր, որ վրացի մի քանի նախարարներ կլքեն երկիրը: Մասնավորապես հաղորդվել էր, որ երկիրը կլքի Պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը: Լրատվամիջոցները նաեւ հայտնել են, որ ոչ պաշտոնական տվյալներով երկիրը լքել են  կամ պատրաստվում են լքել Արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին ու Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին:

Վրաստանի Պաշտպանության նախարարությունից Շաշկինի փախուստի լուրը հերքել են եւ հաղորդել են, որ նա ԱՄՆ գործուղման է մեկնել  եւ Վրաստան կվերադառնա հոկտեմբերի 6-ին: