Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքը» ստանում է Վրաստանի խորհրդարանի պատգամավորական 83 մանդատները, իսկ «Միասնական ազգային շարժումը»` 67 մանդատ: Այսպիսինն են Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախնական թվերը:

Մասնավորապես, կուսակցական ցուցակով «Վրացական երազանքից» խորհրդարան են անցնում 44 պատգամավոր, իսկ «Միասնական ազգային շարժումից»`33: Մեծամասնական ցուցակով «Վրացական երազանքը» ստանում է 39 պատգամավորական տեղ, իսկ «Միասնական ազգային շարժումը»` 34:

Հոկտեմբերի 5-ին Վրաստանի Կենտրոնական հանձնաժողովը ավարտել է խորհրդարանական ընտրությունների վերջնական հաշվարկը:

Վրաստանում խորհրդարանն ընտրվում է չորս տարի մեկ: