Երկու հայերը, ովքեր մեղադրվում էին 19-ամյա Մայք Եփրեմյանի սպանության մեջ, ազատազրկման են դատապարտվել: Լոս Անջելեսի դատարանը Զարե Մանջիկյանին դատապարտել է 50, իսկ Վահագն Ջուրյանին 25 տարվա ազատազրկման, հաղորդում է «The Los Angeles Times»-ը:
Ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ Մայք Եփրեմյանը ընկերուհուն ուղարկած հաղորդագրության մեջ վերջինիս ընկերուհուն` Քեթ Վարդանյանին «փչացած» է անվանել: Վարդանյանը տեսել էր հաղորդագրությունն ու խնդրել եղբորը` ծեծել Եփրեմյանին: Մայքը սպառնալիքներ էր ստացել անծանոթ անձանցից, եւ ի վերջո ընկերների հետ գնացել հանդիպման:
Դատախազության խոսքով, Ջուրյանը հարվածել էր նրան, իսկ Մանջիկյանը հանել ատրճանակն ու կրակել 19-ամյա երիտասարդի պարանոցին:





























