Ստրասբուրգում ոստիկանները գնդակահարել են ահաբկչության մեջ կասկածյալի, ով ձերբակալության ժամանակ կրակ էր բացել ոստիկանների ուղղությամբ: Դեպքը տեղի ունեցել հոկտեմբորի 6-ին հակաահաբեկչական արշավի ժամանակ:
Իրավապահ մարմինները գրոհել են կասկածյալի բնակարանը, ինչի արդյունքում նա կրակ է բացել` թեթեւ վիրավորելով 3 ոստիկանի, հաղորդում է Agence France-Presse-ը: Հանցագործը սպանվել է պատասխան կրակից:
Ինչպես գրում է «Լենտա.ru»-ն, հատուկ գործողությունները իրականացվում էին ֆրանսիական Սարսել քաղաքի հրեական սուպերմարկետի հարձակման հետաքննության շրջանակներում: Սեպտեմբերի 19-ին 2 անհայտ անձինք նռնակ են նետել խանութ` վիրավորելով մեկ մարդու: Reuters-ի տվյալներով շաբաթօրյա հատուկ գործողությունների ընթացում եւս մեկ կասկածյալ ձերբակալվել է Փարիզում:





























