Անդրսահմանային բանակային գործողություններ անցկացնելու մանդատը պատերազմին ուղղված քայլ չէ։
Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ ելույթ ունենալով TRT1 հեռուստաալիքի եթերով։
«Ընդհակառակը, մանդատի ընդունման նպատակը պատերազմի կանխումն է եւ սիրիական վարչակազմին համապատասխան նախազգուշացում անելը»,- ասել է Դավութօղլուն՝ հավելելով, որ Թուրքիայի վրա ցանկացած գրոհ ապագայում կկանգնեցվի։
Ավելի վաղ այս շաբաթ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստում Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը անդրսահմանային բանակային գործողություններ անցկացնելու մանդատ էր տրամադրել, այդ թվում՝ Սիրիայի նկատմամբ։
Հիշեցնենք, թուրքական մամուլը, վկայակոչելով թուրքական կառավարության հայտարարությունը, այն բանից հետո, երբ հոկտեմբերի 3-ին սիրիական կողմը հրետանային հարված էր հասցրել թուրքական Աքչաքալե քաղաքին, հայտնել էր, որ Թուրքիայի զինված ուժերը պատասխան հարվածներ են տեղացել Սիրիայի տարածքիուղղությամբ։




























