Չեչնիայում այլեւս հարսնացուներին չեն առեւանգում, իսկ կրակոցները հարսանիքների ժամանակ կտրկանապես արգելված են: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն այդպես է մեկնաբանել Մոսկվայի կենտրոնում դաղստանյան հարսանիքի ժամանակ հնչած կրակոցները:
«Այո, նախկինում մեզ մոտ կրակում էին: Դա տեղի էր ունենում, երբ հարսանեկան շարասյունը շարժվում էր: Մենք խստորեն դա արգելեցինք, եւ հիմա շատ բացառիկ դեպքեր են լինում, երբ կարգը խախտվում է»,-ասել է նա «Վեստիին» տված հարցզրույցում:
Նշենք, որ անցած շաբաթ մեծ արձագանք էին գտել Մոսկվայի կենտրոնում դաղստանյան հարսանիքի ժամանակ հնչած կրակոցները: Հարսանեկան շարսյան շարժվելուց հետո մասնակիցներմ սկսել էին տրվամատիկ ատրճանակներով օդ կրակել: Դրանից հետո ոստիկանությունն արգելափակել էր շարասյունը, եւ 15 մարդ ձերբակալվել էր:





























