Հարավային Կորեան վերականգնել է իրանական նավթի մատակարարումը, որը դադարել էր Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով: Նվաթավերմշակող «SK Energy» ընկերության տվյալներով,  հոկտեմբերի 5-ին իրենց աշխատակիցները ձեռնամուխ են եղել մոտ 2 մլն բարել նավթի բեռնաթափմանը: Նույն քանակությամբ նավթի խմբաքանակ մեկ ամսվա ընթացքում կստանա «Hyundai Oilbank» ընկերությունը:

Նշենք, որ իրանական նավթի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներն ուժի մեջ են մտել այս տարվա հուլիսից: Մինչեւ պատժամիջոցները, Հարավային Կորեան իրանական նավթի միջոցով փակում էր իր հումքային պահանջարկի մինչեւ 10%-ը: Պատժամիջոցներից հետո այդ ցուցանիշը կազմում էր մինչեւ  7,4%: