Բրիտանացի տղան տանը 94 մողես է պահում: Ռոյսթոն քաղաքի բնակիչ 9-ամյա Բեն Ուիթակերը ինքն է զբաղվում սողունների խնամքով:
Կես տարի առաջ ընկերների հետ զբոսանքից Բենը տուն է վերադարձել 3 մողեսներով եւ տնեցիներին համոզել է կենդանիներին պահել տանը: Սկզբում ծնողները դեմ են եղել որդու որոշմանը, սակայն հետո ստիպված են եղել համաձայնել: Մի քանի ամիս առաջ սողունները մեծ քանակությամբ ձու են դրել: Տղայի զարմանքին չափ ու սահման չի եղել, երբ ձվերից 91 մողես է դուրս եկել, հաղորդում է LIfeNews-ը:





























