Իսրայելի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 6-ին անօդաչու թռչող սարք են խփել: Երկրի ռազմաօդային հրամանատարության աղբյուրը հաղորդել էր, որ սարքը օդային սահմանը հատել է հարավային կողմից:

Ներկայումս զինվորականները փորձում են գտնել սարքի մնացորդները, տեղեկացնում է  «Reuters»-ը: Չի հաղորդվում, թե ում կարող էր պատկանել խփված սարքը:

Ինչպես հաղորդում է «NEWSru.co.il»-ը, օբյեկտը խփել են «F-16» կործանիչները: Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները պնդում են,  որ սարքի մասին  արդեն հայտնի էր մինչեւ դրա` Իսրայելի սահմանը հատելը: Միաժամանակ ՑԱԽԱԼ-ում կարծիք կա, որ սարքը կարող էր բաց թողնվել ոչ միայն Գազայի հատվածից:

Պաղեստինյան «Մաան» գործակալությունն էլ պնդում է, որ խոսքը ՀԱՄԱՍ-ի ինժեներների կողմից ստեղծված սարքի մասին է, որը հոկտեմբերի 6 –ին բաց էր թողնվել Գազայի հատվածից: