Ուկրաինական FEMEN շարժումը հայտարարել է կամավորների համար նախապատրաստական միջազգային ճամբար  բացելու որոշման մասին: Վարպետության առաջին դասերը տեղի կունենան արդեն հոկտեմբերին:

Ինչպես հայտնել են FEMEN-ի մասնակիցները, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի կանայք  նույն իրավունքներն են պաշտպանում. «Մենք պայքարում  ենք միեւնույն երեւույթների դեմ, միեւնույն դրդապատճառներով: Մենք դեմ ենք հայրիշխանությանը ` իր  բոլոր դրսեւորումներով»,- պատմել է 22-ամյա Իրինա Շեւչենկոն, հաղորդում է «Ռիդուսը»:

FEMEN-ի ֆրանսիական գրասենյակը գտնվում է Փարիզի հյուսիսային մասում: Թաղամասը բնակեցված է աֆրիկյան եւ արաբական ներգաղթյալներով , բանվոր դասակարգի ներկայացւցիչերով եւ թմրանյութ վաճառողներով: Որպես նախապատրաստական  ճամբարի տարածք` շարժման մասնակիցները կօգտագործեն նախկին թատրոնի շենքը: Ուկրաինացի ֆեմինիստուհիները նպատակ ունեն նմանատիպ կենտրոններ բացել նաեւ Ուկրաինայում եւ Բրազիլիայում: