Ամերիկյան «Modern Meadow» ընկերությունը արհեստական մսի պատրաստման տեխնոլոգիա է մշակել: Սրանով ընկերությունը մտադիր է  մտնել սպառողական շուկա:

Մսի մանրաթելերն արտադրվում են կենդանիների մկանային հյուսվածքների բջիջներից, դրանց խտացնում են համապատասխան ձեւի մեջ եւ բիոռեակտորի միջոցով դարձնում միս, գրում է «Mignews»-ը:

Հեղինակները կարծում են, որ այս տեխնոլոգիան ավելի մարդկային է, քան կենդանիների սպանությունը, եւ թույլ կտա միս օգատագործել նրանց, ովքեր հրաժարվում են դրանից` ելնելով էթիկական նկատառումներից: Հետազոտության ներդրողներից են կենդանիների պաշտպանության կազմակերպությունները եւ PayРal-ի հիմնադիր ու Facebook-ի առաջին ներդրողներից Փիթեր Թիլը: