Ամերիկյան գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգամ 3 բաժակ սուրճը վտանգավոր է մարդու առողջության համար: Նրանց կարծիքով սուրճը նշանակալից չափով ավելացնում է գլաուկոմայի (աչքի հիվանդություն) առաջացումը եւ կարող է հանգեցնել տեսողության կորստի:

Ակնաբույժները, ովքեր զբաղվել են այս ուսումնասիրությամբ, սուրճի սիրահարներին առաջարկում են պակասացնել օրվա չափաբաժինը: Եվ շատ հնարավոր է, որ դա կարող է նվազեցնել գլաուկոմայի հնարավարությունը, իսկ գլաուկոմայով հիվանդներին, գոնե կանգնեցնել հետագա զարգացումը:

Իսկ որքա՞ն սուրճ կարելի է խմել: Նույն գիտնականների կարծիքով, առավոտյան մեկ բաժակ սուրճը, այնուամենայնիվ, չի  վնասի: