Մենք պետք է խիստ վերահսկենք, որպեսզի «օրենքով գողերը» չթափանցեն Վրաստան, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` ՆԳ նախարարին պաշտոնակատար Էկա Զգուկաձեի եւ գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելսվայի հետ:
«Ես վստահ եմ, որ Վրաստանում ժողովրդավարության պայմաններում Վրաստանում երբեք «օրենքով գողերի» ժամանակը չի գա, քանի որ դա պատժվում է քրեական օրենսգրքով: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի որեւէ մեկը խախտի այդ իրավիճակը»,-ասել է Վրաստանի նախագահը, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Նա քաղաքական կուսակցություններին կոչ է արել իրենց պահել որպես պատասխանատու ուժ` հավաստիացնելով, որ իրենց հերթին գործող իշխանությունենրը եւս իրենց պատասխանատու կերպով կպահեն:
Նա չի բացառել որոշակի անկարգությունները նաեւ բանտերում: Նա նշել է, որ մտադիր է համապատասխան կարգադրություն անել քրեակատարողական հիմնարկներ հարցերով նախարարին: Բանտերում մենք կարգուկանոն հաստատեցինք, այն իմաստով, որ վարչակազմի կողմից բռնություն չկա: Սակայն Աստված չանի, որ դա ներսում վերաճի ամենաթողության»,-նշել է նախագահը:





























