Երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանգյանը մտադիր է դասական սիմֆոնիա գրել` «ORCA» անունով: Սիմֆոնիան առաջին անգամ կկատարվի հոկտեմբերի 28-ին ավստրիական Լինց քաղաքում` աշխարհահռչակ «Das Karussell» եւ «Bruckner» նավագախմբերի երաժիշտների մասնակցությամբ: Ավելի ուշ կթողարկվի համերգի CD-ն:
Երաժիշտի խոսքով` «ORCA»-ը «20-րդ դարի սկզբի կոմպոզիտորների ոճի եւ ֆիլմերի համար գրված երաժշտության խառնուրդ է»:
Թանգյանն արդեն սկսել է միջոցների հավաքման արշավը ($25,000)` Kickstarter կայքում: Բոլոր ցանկացողները կարող են ցանկացած գումար փոխանցել, եթե նրանց դուր է գալիս նախագիծը: Եթե մինչեւ հոկտեմբերի 26-ն անհրաժեշտ միջոցներ չհավաքվեն, գումարները ետ կվերադարձվեն նվիրատուներին:





























