Հյուսիսային Կուրիլների շրջանում ակտիվացել է Ալաիդ հրաբուխը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, չի բացառվում, որ հրաբուխը կարող է ժայթքել եւ, ըստ կանխատեսումների, ծովի մակարդակից 10 - 15 կմ բարձարությամբ մոխիր արտանետել:

Ինչպես հայտնել են ՌԴ ԳԱ Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի աշխատակիցները, Ալաիդի վրա նկատավում է 200 մ բարձրության գոլորշու սյուն:

Ժայթելու դեպքում հրաբուխը կարող է վտանգավոր լինել թռիչքների իրականացման համար: Ալաիդի բարձրությունը 2339 մետր է: