Ներկայումս Գերմանիայում բնակվող 45-ամյա անգլիացի Բենեդեկտ Հորսբուրգը դարձել է վարսակաձավարի պատրաստման XIX մրցույթի հաղթողը: Ինչպես հաղորդում է BBC-ին, եզրափակիչ էր դուրս եկել միայն 16 մասնակից` աշխարհի տարբեր երկրներից:
Ըստ մրցույթի կանոնների` ապուրը պետք է պատրաստել օգտագործելով վարսակաձավար, ջուր եւ աղ: Ժյուրին հաշվի է առել միայն մեկ չափանիշ, որ ապուրը հնարավորինս «հարթ» լինի: Գլխավոր մրցանակը եղել է «Ոսկե խառնիչը»: Հաղթողը խոստովանել է, որ մի քանի տարի առաջ է սովորել վարսակաձավարով ապուր պատարստել իր երեք աղջիկների համար, վերջիններս էլ նրան համոզել են մասնակցել մրցույթին:





























