Սիրիական ընդդիմության զինված խմբավորումները նահանջում են  Հալեպի արեւելյան շրջաններից: Ինչպես հաղորդում է  «Ռոսիա 24»-ը,  խռովարարների մի քանի տասնյակ մեքենաներ նախօրեին դուրս են եկել Շաար եւ Սահուր թաղամասերից: Գրոհայիների կողմից վերահսկվող վերջին տարածքը  Թարեք ալ Բեբի հատվածն է, որով անցնում է միջազգային օդանավակայան տանող մայրուղին:

Հին քաղաքի մասում գնդակոծությունները դեռեւս չեն դադարում: Հոմսի կենտրոնում էլ ոչնչացվել է ընդդիմադիրների վերջին ֆորպոստը: Հաղորդվում է, որ սպանվել է ավելի քան 160 գրոհային: