Վրացական լրատվամիջոցները հաղորդել են, որ Վրաստանի ՆԳ նախկին նախարար Բաչո Ախալայան եւ պաշտպանության փոխնախարար Դատա Ախալայան լքել են երկիրը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», Ախալայա եղբայրները Վրաստանից հեռացել են կիրակի գիշերը: Հայտնի է դարձել, որ նախկին ուժայինների անձնագրերն ու մուտքի արտոնագրերը տարվել են պաշտապնության նախարարություն, որտեղից էլ եղբայրները մեկնել են տարբեր ուղղություններով:
ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Նինո Պոտրժեբսկայան ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ տեղեկությունները:
Ինչպես հաղորդում է «Lenta.RU»-ն` հղում կատարելով սոցիալական ցանցի աղբյուրներին, Վրաստանից հեռացել են նաեւ ոստիկանության բաձրաստիճան պաշտոնյա Մեգիս Կարդավան եւ արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին: Իսկ «Էխո Մոսկվին» հայտնել է նախկին պաշտպանության նախարար Դավիդ Կեզերաշվիլիի հեռացման մասին:





























