Լիբիայում իրանական Կարմիր մահիկի 7 աշխատակիցներ ազատ են արձակվել, որոնք Բենգազիում առեւանգվել էին մոտ երկու ամիս առաջ: Ինչպես հաղորդում է BBC-ին, այդ մասին հաղորդել է Լիբիայի ՆԳ նախարարությունը` Իրանի ԱԳՆ-ի հետ համատեղ:

Իրանի ԱԳ նախարար Ալի Սալեհին հայտարարել է, որ ազատ արձակված իրանցիներն արդեն տարվել են Տրիպոլիի դեսպանատուն:

Նշենք, որ Կարմիր մահիկի աշխատակիցները հուլիսի վերջին մեկնել էին Լիբիա` կազմակերպության տեղի բաժանմունքի հրավերով, սակայն առեւանգվել էին անհայտ գրոհայինների կողմից: