Պաշտոնական Սեուլը հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ նոր պայմանավորվածության է հասել, ըստ որի Հարավային Կորեան կարող է եռակի ավելացնել բալիստիկ հրթիռների հեռահարությունը` հասցնելով մինչեւ 800 կմ: Ինչպես հաղորդում են հարավկորեական իշխանությունները, համաձայնագիրը թույլ տա ավելի արդյունավետ դիմակայել Հյուսիսային  Կորեայից եկող սպառնալիքներին: 800-կիլոմետրանց շառավիղը հրթիռներին թույլ կտա հասնել ոչ միայն Հյուսիսային Կորեա, այլեւ Չինաստան եւ Ճապոնիա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գործող պայմանագրով հրթիռների հեռահարությունը կազմում էր 300 կմ: