Սուդանում աղետի է ենթարկվել ռազմատրանսպորտային օդանավը, որում 20 մարդ է գտնվել: Ինչպես հաղորդում է «Reuters» գործակալությունը, աղետը տեղի է ունեցել կիրակի` Սուդանի մայրաքաղաքից արեւմուտք ընկած հատվածում:
Սուդանի զինվորական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Ալ Սավարմի Հալիդը հայտնել է, որ «Ан-12» օդանավը Հարթումից ուղեւորվել է Էլ Ֆաշիր քաղաք, որը գտնվում է Դարֆուրի տարածքում: «Օդանավում գտնվողներից ոմանք զոհվել են, ոմանք` վիրավորվել»,-ասել է նա` չնշելով սակայն զոհերի ճշգրիտ թվի մասին:
Հայտնի է, որ վթարից առաջ օդաչուն հայտնել է օդանավի շարժիչի խափանումների մասին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:




























