Վենեսուելայում այսօր նախագահական ընտրություններ են անցկացվում: Ինչպես տեղեկացնում է BBC-ին, դրանք կարող են լինել ամենաանկանխատեսելի ընտրությունները` Ուգու Չավեսի իշախանության գալուց ի վեր: Գործող նախագահը, ով արդեն կառավրում է 14 տարի, մտադիր է նաեւ չորրորդ ժամկետում մնալ: Իր առաջնային խնդիրը նա համարում է երկրում «սոցիալիստական հեղափոխության շարունակումը»:
Նրա հիմնական մրցակիցը Էներիկե Կապրիլեսն է, որին աջակցում են 30 ընդդիմադիր կուսակցություններ: Կապրիլեսը մտադիր է հաղթանակի դեպքում «տնտեսական աճ ապահովել» նավթով հարուստ այդ երկրում:
Ընտրական տեղամասեր են ուղարկվել արդեն մոտ հարյուր հազար զինվորներ, որոնք պետք է պահպանեն հասարակական կարգը: Ընտրությունների արդյունքները հայտնի կլինեն երկուշաբթի:




























