Հնդկաստանի զինվորկաններն այսօր հաջողությամբ իրականացրել են գերձայնային հրթիռի փորձարկումը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հրթիռը բաց է թողնվել «Տեգ» ֆրեգատից, որը ռուսական կողմից հնդկական ռազմածովային ուժերին էր փոխանցվել ապրիլին:
Ռուս-հնդկական համատեղ արտադրության «ԲրաՄոս» հրթիռը ի վիճակի է գրոհել թիրախի վրա 290 կմ հեռավորության վրա` երկրի մակերեւույթից 10մ բարձրության վրա:
Ներկայումս մշակման փուլում է այդ հրթիռի ավիացիոն եւ ստորջրյա բազավորման մոդիֆիկացիան, ինչպես նաեւ «ԲրաՄոսի» հիպերձայնային տարբերակը:





























