Օքսֆորդի համալսարանի գիտնականները բացահայտում են կատարել մաթեմատիկայի ոլորտում, որն ապացուցում է, որ զուգհեռ աշխարհներ իրականում գոյություն ունեն:
Նման աշխարհների գոյության մասին տեսությունն ի հայտ էր եկել դեռեւս անցած դարում ԱՄՆ-ում: Նրա հեղինակ Հյու Էվերետը պնդում էր, թե «բազմաշխարհ» տիեզերքում յուրաքանչյուր նոր իրադարձություն հնարավոր է եւ տիեզերքի տրոհում է առաջացնում: Այլընտրանքային ելքերի թիվն էլ հավասար է աշխարհների թվին: Այդ տեսությունը գիտնականների կողմից ֆանտաստիկա է համարվել եւ մոռացվել:
Սակայն, ինչպես հայտնում է «MIGnews.com»-ը, բացահայտումը վկայում է, որ Էվերետը ճիշտ ուղու վրա է եղել: Նոր տվյալների համաձայն` մենք ապրում ենք զուգահեռ աշխարհներից մեկում, բայց ոչ միակում:





























