Սիրիայի ազատ բանակի «Ալ Ֆարուկ» բրիգադի անդամները հայտարարել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զարմիկին` Հուսամ ալ Ասադին  գերի վերցնելու մասին, հայտարարել է «Al Arabia» հեռուստաալիքը: «Հուսամ Ասադը, ով Բաշարի հորեղբոր որդին է`առեւանգվել է: Այնպես որ, Ռուսաստան եւ Իրան,  իմացեք ինչպիսին են սիրացիները»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ընդդիմադիր առաջնորդ Ադնան ալ Արուրը, հաղորդում է «France Press»-ը:

Հուսամ Ասադի հետագա ճակատագրի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում: