Գերմանիայի Հյուսիսային Ռեյն- Վեսթֆալիայի «Elsa-Braendstroem» գիմնազիան որոշել է երեխաներին ազատել տնային աշխատանքներ կատարելուց: Տնօրեն Բրիգիտե Ֆոնթայնը  «Westdeutsche Allgemeine Zeitung»-ին տված հարցազրույցում ասել է, որ  որոշումը կայացվել է նրա համար, որպեսզի դասերից հետո երեխաները հանգստի, երաժշտությամբ կամ սպորտով զբաղվելու համար  ավելի շատ ժամանակ ունենան:

Ուսումնական օրվա երկարաձգումը, որին հանգեցրել էր մեկ տարով դպրոցական ուսուցման կրճատումը, երեխաներին զրկել էր ազատ ժամանակից, եւ նրանք  հաճախ դպրոցում մնում էին մինչեւ երեկոյան ժամը 6-ը:  Տնային աշխատանքների բացակայությունը դպրոցում մտադիր են փոխհատուցել ավելի ինտենսիվ պարապմունքներով: