Լոնդոնը կարող է նորից արգելափակել Եվրամիության բյուջեն, եթե այդ փաստաթուղթն իր վերջնական տարբերակով չգոհացնի Մեծ Բրիտանիային: Այսօր  ВВС-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: «Եթե անհրաժեշտ լինի, ես վետո կդնեմ բանակցությունների վրա»,-ասել է նա: Քեմերոնը նաեւ կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն լուրջ բարեփոխումների կարիք ունի:

Նշենք, որ Եվրամիությունը պատրաստվում է սկսել 2014-2020թթ. բյուջետային փաստաթղթի քննարկումները: Լոնդոնը մի քանի ամիս առաջ արգելափակել էր ԵՄ բյուջետային կայունության մասին պայմանագիրը: