Բրիտանական ԶԼՄ-ները հրապարակել են ապագայի մարդու դիմանկարը. մասնավորապես, թե էվոլյուցիայի արդյունքում ինչպիսին է լինելու  մարդը հազ. տարի անց: Ինչպես հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պատկերված մարդը նկատելիորեն տարբերվում է  սովորական մարդուց թե արտաքինով, թե անատոմիական պարամետրերով:

Ապագայի մարդու դիմագծերն ու մարմին  արտացոլում են ուղեղի, բերանի ծավալների փոքրացում եւ ատամների քանակի նվազում, եւ ձեռքերի ու մատների նկատելի երկարացում: Ապագայի մարդիկ  կլինեն ավելի բարձրահասակ` միջինը 1,83 -2,13մ: Աղիները ծավալը եւս կփոքրանա` ավելի քիչ ճարպ եւ շաքար ներծծելու համար եւ կաշխատի ավելորդ քաշից պաշտպանելու բնական մեխանիզմը:

Ուղեղի ծավալը եւս նվազում է, քանի որ, ըստ փորձագետների, դա կապված կլինի նրա հետ, որ «մտավոր աշխատանքի հիմնական մասը կկատարի համակարգիչը»: