Թբիլիսիում Ռուսթավի պողոտայում դաժան ծեծի են ենթարկել վրացի գրող Զազա Բուրչուլաձեին: Ինչպես հաղորդում է «Էխո Կավկազը», հիմա գրողը հիվանդանոցում է` «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ: Տուժածը կարծում է, որ իր վրա հարձակումը պայմանավորված է թերթում Գլդանի բանտի աշխատակիցների ցուցակի հրապարակումով, որոտեղ նշված են եղել նաեւ նրանց հասցեները: Հարձակումից առաջ Բուրչուլաձեն հանդես էր եկել հեռուստատեսությամբ` դատապարտելով թերթի խմբագրության այդ քայլը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 18 –ին Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր Գլդանի բանտում դատապարտյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին:





























