Սիրիայի կանոնավոր ուժերի եւ ապստամբների միջեւ դիմակայությունը շարունակվում է: Ւնչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հակամարտության որոշ շրջաններում կառավարության կողմից հանդես է գալիս օդուժը:
Կառավարական ուժերն այսօր ետ են մղել գրոհայինների հարձակումը, որոնք ներթափանցել էին Լիբանանի տարածքից: Ռազմական գործողությունների ժամանակ մի քանի ահաբեկիչներ են ոչնչացվել:
Զինավորականներին հաջողվել է նաեւ վերականգնել Ջուսիա-Հոմս միջազգային մայրուղու նկատմամբ վերահսկողությունը, եւ ներկայումս կառավարական ուժերը գրոհում են Հոմսից 30 կմ հեռավորության վրա գտնվող Էլ Կուսեյր քաղաքը, որտեղ ապստամբ ուժերն են:





























