Շվեդիայի Ֆալուն քաղաքի դպրոցներից մեկի խոհարար Անիկա Էրիքսոնին քաղաքային  իշխանությունները խնդրել են երեխաներին այլեւս չառաջարկել 15 տեսակի բանջարեղենից պատրաստված ճաշ եւ տնական հաց: «The Local» պարբերականը հայտնում է, որ  դպրոցներից մեկում համեղ կերակուրների մեծ ընտրությունն անարդար է մյուս դպրոցների երեխաների նկատմամբ:

Քաղաքային իշխանությունների որոշումը վրդովեցրել է դպրոցակններին եւ նրանց ծնողներին: Աշակերտները նույնիսկ խնդրել են Էրիքսոնին թույլ տալ պատրաստել այնպես, ինչպես միշտ:

Խնդիրն այն է, որ Էրիքսոնը ցանկացել է յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն տալ իր ճաշակով սնվել` առաջարկելով վիտամիններով հարուստ եւ  բանջարեղենի 15 տեսակից պատրաստված սնունդ` միաժամանակ բյուջեում հավելյալ ծախսեր չառաջացնելով: Սակայն իշխանություններն անդրդվելի են մնացել: «Նրանք ասացին, որ մենք պետք է անենք այնպես, ինչպես մյուսները»,-ասել է խոհարարը: