Թուրքիան նորից հարվածել է Սիրիային: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին», թուրքական կողմը պատասխան կրակ է բացել այն բանից հետո, երբ սահմանամերձ Ակչակալե տարածքում ընկել է սիրական հրետանային արկը: Տուժածներ չեն եղել: «Թուրքիան վայրկենապես պատասխանել է կրակով»,-հաղորդել է  թուրքական TRT հեռուստաալիքը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը,  երբ հոկտեմբերի 3 –ին Սիրիայի տարածքից հրետանային արկ էր ընկել Թուքրիայի սահմանամերձ տարածք, ըստ թուրքական կողմի հինգ մարդ էր զոհվել, եւ թուրքական զինված ուժերը հարվածել էին Սիրիային: