ԱՄՆ-ում պատրաստվում են բաց թողնել առաջին մասնավոր անօդաչու տիեզերական սարքը, որը պետք է բեռներ հասցնի Միջազգային տիեզերակայան: Հրթիռակիր «Falcon 9»-ի բացթողումը նախատեսվում է հոկտմբերի 8-ին, ժամը 00:35-ին Կանավերալ հրվանդանից:
Այն տիեզերկայան կհասնի հոկտեմբերի 10-ին: Բեռների թվում կա հատուկ պատվեր` պաղպաղակ տիեզերագնացների համար, որը թռիչքի ժամանակ կպահպանվի հատուկ պատրաստված սառցարանում:




























