Մոսկվայում շինարարները բռունցքներով հարաբերություններ են պարզել, 8 մարդ հիվանդանոցում է:
Ըստ ռուսական լրատվամիջոցների հաղորդման` վեճը բռնկվել է հոկտեմբերի 7-ին Վոլսկայա փողոցի 2-րդ շինհրապարակում (Նեկրասովկա թաղամաս): ՆԳՆ-ի Մոսկվայի վարչությունում պատմել են, որ գիշերային հաշվեհարդարն սկսվել է մորդովացի, ուկրաինացի եւ հյուսիսկորեացի շինարարների միջեւ սովորական վեճից, հայտնում է ՆՏՎ-ն: Դիվանագիտական ճանապարհով վեճը հարթել չի հաջողվել, ստիպված դիմել են բռունցքների:
Կռվից հետո հիվանդանոցում են հայտնվել Մորդովիայի նախկինում դատված 2 բնակիչներ, ուկրաինացի եկվոր եւ Հյուսիսային Կորեայի 5 բնակիչներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:





























