Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնը կվերանվանվի «Հոբիթի» եռագրության առաջին մասի պրեմիերայի պատվին: Նոյեմբերի վերջից քաղաքը 3 շաբաթ կկրի The Middle of Middle-Earth անունը:
Այդ ընթացքում փոստային ծառայութունները եւ լրատվամիջոցները կկիրառեն քաղաքի նոր անունը: Քաղաքում տեղի կունենա փառատոն` նվիրված Տոլկինի աշխարհին, հայտնել է Վելինգթոնի քաղաքապետ Սելիա Ուել Բրաունը:
«Հոբիթ. Անսպասելի ճանապարհորդություն» վերնագրով առաջին մասի պրեմիերան Վելինգթոնում տեղի կունենա նոյեմբերի 28-ին: Երկրորդ ֆիլմի պրեմիերան, որը կոչվում է «Սմոգի անապատ», նախատեսված է 2013 թվականի դեկտեմբերին: Եռարության վերջին մասը կթողարկվի 2014 թվականի հուլիսին, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:
Հիշեցնենք, որ սկզբնապես ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը նախատեսել էր ֆիլմը նկարահանել 2 մասից, սակայն առաջին մասի նկարահանումների ավարտից հետո որոշել էր եռագրություն դարձնել:





























