Հարավային Կորեայում` Գում քաղաքի գործարանում տեղի ունեցած արտահոսքի հետեւանքով երեք հազար մարդ թունավորվել է քիմիական նյութերից: Բժշկական օգնության դիմած քաղաքի բնակիչները բողոքել են սրտխառնոցից, կրծքավանդակի ցավերից, ցանից եւ աչքերի ծակծկոցներից:
Մասնագետների խոսքով, բոլոր տուժածները թունավորվել են ֆլուորիտային թթվի գոլորշուց, որը արտահոսել է Hube Global գործարանի հրդեհի եւ պայթյունի հետեւանքով վնասված տարողություններից: Քիմիական արտադրամասում դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին, որի հետեւանքով զոհվել էր 5 մարդ:
Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, թունավոր քիմիական նյութերի տարածման հետեւանքվ մոտ 212 հա տարածք վարակվել է: Իշխանությունները տարահանել են մոտակա գյուղերի ավելի քան 2 հազար բնակչի: Աղետի հասցված վնասը գնահատվում է 16 միլիոն դոլար:





























