Դժբախտ դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Իրկուտսկի շրջանում. Վեցամյա տղան ցրտից մահացել է դրսում ` չցանկանալով վերադառնալ տուն, որտեղ մեծահասակները վիճում են իրար հետ կացնով:
Ինչպես ոստիկանությունից հաղորդել են, հոկտեմբերի 8-ին նրանց են դիմել երեխայի հարազատները, երբ լուսադեմին նկատել են վերջինիս բացակայությունը: Մարմինը հայտնաբերել են դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները: Քննության վարկածով, տղան, վախենալով ուշ երեկոյան տանը հաբերցողության հետեւանքով ծագած վեճից , որի ժամանակ կացին է գործի դրվել, փախել է դուրս եւ վախեցել է տուն վերադառնալ: Նա պառկել է ցանկապատի տակ, քնել է եւ մահացել է սառելու պատճառով:
Life News-ի վարկածով, երեխային տնից քշել են մեծահասակները, երբ նա սկսել է խանգարել նրանց կերուխումին, իսկ հետո պարզապես մոռացել են նրա մասին: Sibnovosti գործակալությունը պարզել է, որ նախօրեին նրանց հյուր էր եկել մահացած երեխայի մոր ընկերուհին: Կանանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում հյուրը տանտիրուհուն կացնով հարվածներ է հասցրել եւ փախել է : Այդ ժամանակ տանը եղել են տուժածի ամուսինը եւ երկու երեխաները: Տղան փախել է տնից, որպեզի ներկա չգտնվի պարզաբանումներին: Երկու ծնողները այդ ժամանակ հարբած են եղել: Հայրը քնած է եղել, իսկ մայրը վեճի է բռնվել հյուրի հետ:
Տուժած կնոջը հիվանդանոց են տեղափոխել «Շտապ օգնության» մեքենայով, նրա մեկ տարեկան դստերը իրենց մոտ են տարել ազգականները: Այդ ժամանակ էլ նկատել են վեցամյա տղայի անհետացումը: Միայն լուսադեմին է ընտանիքը դիմել ոստիկաններին, հաղորդում է NEWSru.com-ը: Առավոտյան տղայի մարմինը հայտնաբերվել է տան ետնամասի ցանկապատի տակ:




























